HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնաձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 4-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատում է 14 հրշեջ-փրկարար: Տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում։

Իրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, չորս օպերատիվ խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և անօդաչու թռչող սարքավորումների ստորաբաժանման օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների տարբեր օջախներով այրվում է մոտ 65 հա խոտածածկույթ կա հրդեհի տարածման վտանգ դեպի Հորս բնակավայրի մոտակայքում գտնվող անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 83 փրկարար ծառայող, 17 տեխնիկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից, Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ, կիրառվել են մի քանի անօդաչու թռչող սարք և ՀՀ ՊՆ մեկ ուղղաթիռ։

Ուղղաթիռից հրդեհի դժվարամատչելի օջախների ուղղությամբ իրականացվել է ջրի թիրախային 8 բացթողում։

Ժամը 19։05-ի դրությամբ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառածածկ տարածք։

Ժամը 22:30-ի դրությամբ դեպքի վայրում առկա են հրդեհի փոքր օջախներ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. երկու մարտական հաշվարկ երեք տեղամասերում իրականացրել է հերթապահություն:

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Օգոստոսի 3-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում կան ծխացող օջախներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին:

Ժամը 21:20-ի դրությամբ մթության և բարդ ռելիեֆի պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter