Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում (Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ):
«Քանի որ իրավիճակը վթարային էր, հնարավոր չէր կանխատեսել և նախապես զգուշացնել ջրօգտագործողներին: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել