HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ու հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումերի արդյունքում անհատ ձեռնարկատեր Արմեն Մաիլյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հացի (լավաշի) արտադրամասում (Սյունիքի մարզ, ք. Կապան) հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես՝

- պատերը և մարկերևույթները չեն ունեցել հարթ մակերես, առկա է եղել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն,  

 - չեն ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների մուտքը արտադրական շինություններ բացառելու միջոցներ,

- բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման, 

 - սննդամթերքը պահվել է ոչ սննդային արտադրանքի հետ, 

- հանրային սննդի օբյեկտն ու հացի (լավաշի) արտադրամասն ապահովված չեն լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով,

- սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (5 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Հանրային սննդի օբյեկտի և հացի (լավաշի) արտադրամասի արտադրական գործունեությունները կասեցվել են, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter