HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու քաղաքային մարզադաշտ այցելել առանց զենքի, ծակող-կտրող գործիքների. զգուշացնում է ոստիկանությունը

Օգոստոսի 5-ից  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվող Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման միջոցառման ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` Ոստիկանությունը հորդորում է միջոցառման վայր՝ Գյումրի քաղաքի քաղաքային մարզադաշտ այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների:

«Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են: Նշված օրը ժամը 15.00-ից տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակը, իսկ ժամը 16.00-ից՝ Օզանյան փողոցը, Ղարսի խճուղին, Նալբանդյան և Սահմանապահների փողոցները: Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, որոնք յուրաքանչյուրիս պարտականությունն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter