HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանի հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես՝

- հանրային սննդի օբյեկտում սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է  սննդամթերքի մշակման սենյակի մեջ, միացված չէ գործող կոյուղուն, չունի բնական և արհեստական օդափոխանակություն,

-  հանրային սննդի օբյեկտն ապահովված չէ լվացարանով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով,

- սննդի կառույցի պատերը չունեն հարթ մակերես, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (2 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter