HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի շրջափակումը բացասական հետևանքներ է թողել անշարժ գույքի շուկայի վրա

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ Արցախի շրջափակումը բացասական հետևանքներ է թողել հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա` արձանագրելով  ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով:

«2023թ. առաջին  կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ  նվազել  է 53.7 %-ով, իսկ  2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Ստեփանակերտում՝ 45.8%(2022թ. I կիսամյակում՝45.8%):

 Իրավունքների պետական  գրանցումներում բարձր տոկոսաչափ կազմել են ժառանգության գործարքները՝ 29.5%, իսկ ցածր՝ փոխանակության  գործարքները 0.4%:

Իրականացվել է 188 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի   համեմատ նվազել   է 72.8%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի համեմատ՝  72.7%-ով:

Առուվաճառքի գործարքների գրանցումները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 12.0%-ը (2022թ. II կիսամյակում` 20.3%):

2023թ. I կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում Ստեփանակերտ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ2 մակերեսի հաշվարկով միջինացված արժեքը կազմել է 222,0 հազար ՀՀ դրամ,որը 2022թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազել է  9,1%-ով: 

Անհատական բնակելի տների միջինացված արժեքների հաշվարկման համար  2023թ. առաջին կիսամյակում  մասնավոր անձանց միջև բավարար քանակով գործարքներ չեն գրանցվել:    

Հողամասերի նկատմամբ  իրականացվել է 106 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որից 39 միավորը՝ Ստեփանակերտ քաղաքում:

Գրանցվել է 463 ժառանգության գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի համեմատ նվազել է 62.7%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի  համեմատ` 46.3%-ով:

2014-2023թթ. թվականների  առաջին կիսամյակների  ընթացքում իրականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների տոկոսային բաշխվածությունը ըստ գործարքների և ըստ անարժ գույքի տեսակների ,ինչպես նաև վերջին 10 տարիներին իրականացված գործարքների քանակական համենատությունը  տես ստորև գծապատկերներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter