Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-6, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.
Երևանում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-7-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ի ցերեկը կբարձրանա 2-6 աստիճանով, 4-ին կնվազի 4-6 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել