HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես հյուրերի առաջարկով ներկայացվել է թվային հարթակների գործունեության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործիքակազմը, ակցիաների, այդ թվում՝ զեղչերի ոլորտում իրականացված բարեփոխումները և մի շարք այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային գործիքակազմերի կիրառման ՄՊՀ փորձին, մասնավորապես e-compete համակարգին, որի միջոցով ամբողջովին թվայնացվել է հանձնաժողովի գործունեությունը, այդ թվում՝ վարույթների իրականացումը, նիստերի կազմակերպումը, փաստաթղթաշրջանառությունը, հանձնաժողովի հետ կապը և այլն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի այս տարի Երևանում անցկացվելիք նիստին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ  հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter