HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Աբրահամյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ 

Արման Աբրահանյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Զորիկի Աբրահամյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 09-ին, Սևանի շրջանի Վարսեր գյուղում:
2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:

2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2010-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2014-2016թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ 

2016-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ

2018-2023թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter