HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունը։

«ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահությունն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հանդիպմանը զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter