HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասներ քամու հետևանքով

Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացնում են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter