Փաշինյանը ցավակցել է ԱՄԷ նախագահին՝ եղբոր մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետն իր և ՀՀ կառավարության ցավակցություններն է փոխանցել ԱՄԷ նախագահին՝ նրա եղբոր՝ Աբու Դաբիի կառավարչի ներկայացուցիչ Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վարչապետը խնդրել է իր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը փոխանցել նաև Շեյխ Սայիդ Բին Զայեդ Ալ-Նահյանի ընտանիքին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել