HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հումանիտար բեռը երրորդ օրն է՝ Բերձորի միջանցքի մոտ է (լուսանկարներ)

Երրրոդ օրն է, ինչ Հայաստանից Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները կանգնած են Բերձորի միջանցքի սկզբնամասում՝ Կոռնիձոր գյուղից մի փոքր ներքև, Հակարի գետի վրա ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետչհասած։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ 19 բեռնատար ավտոմեքենաներով 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ, սակայն ադրբեջանական զինված ուժերը թույլ չեն տալիս այն անցկացնել իրենց տեղադրած անցակետով։

Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ ներկայացուցիչները տեղում հետևում են իրավիճակին։

Ասյօր Կարմիր խաչի մեքենաների շարասյունը Հայաստանից Արցախ էր ուղևորվում։ Մեր նկարահանման պահին շարասյունը հասավ ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատված՝ Հակարի գետի կամրջից այս կողմ, որտեղ նրանց ստիպեցին կանգ առնել անորոշ ժամանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter