HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զարագոզա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն «Տելտրոնիկ» ընկերության տնօրինության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ այցելությունները, տեսակոնֆերանսները և պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի և հանդիպման համար և ընդգծել, որ նման հանդիպումներն առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել ոլորտային խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքները համակարգելու պայմանավորվածություն,  ինչպես նաև քննարկվել է Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների  պիլոտային ծրագրի անվճար ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր։

Պիլոտային ծրագրի նպատակն է՝ մեքենավար-դիսպետչեր կապի անխափան ապահովումը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ շարժակազմերի մեջ «սև արկղեր»-ի տեղադրումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter