HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՉԺՀ ՊՆ Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը

Հուլիսի 27-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ:

ՊՆ հաղորդմամբ՝ կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես՝ ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter