«Առավոտ». ԵԽԽՎ համազեկուցողները ողջունեցին համաներումը
ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ալեքս Ֆիշերը ողջունել են ՀՀ նախագահի առաջարկությամբ ԱԺ հայտարարած համաներումը: Ըստ ԵԽ մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության` համազեկուցողները նշել են, որ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին ազատելը եւ 10 մարդու մահվան պատճառների հետաքննության վերսկսումը «կվերացնեն քաղաքական մթնոլորտի կարգավորման, ինչպես նաեւ` իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու վերջին խոչընդոտները: Սա շատ մեծ դրական զարգացում է Հայաստանի համար»: ԵԽԽՎ համազեկուցողները նաեւ նշել են, որ ոգեշնչված են Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններով, որոնցով նա իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել: Զեկույց պատրաստելու նպատակով այս ամռանը Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը մտադիր են այցելել Հայաստան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել