Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում թույլ տալ ԼՂ բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն
Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր պատասխանատու կողմերին թույլ տալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն և ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»,- թվիթերում գրել է Լիտվայի ԱԳՆ-ն։
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել