HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման համար սահմանել 2-օրյա ժամկետ

Առաջարկվում է ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման համար սահմանել երկօրյա ժամկետ

Հուլիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել՝ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրակարգով։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ 

Դրանցից մեկը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխություններն են՝ պայմանավորված ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրմամբ: Ըստ գործող կարգավորումների՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, առաջարկվում է սահմանել երկօրյա ժամկետ:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում: Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստ գումարելը ստեղծված պայմաններում կարող է բավականին երկար տևել, ուստի առաջարկվում է հարցը քննարկել առաջիկա նիստում:

Հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:

Եթե նախկինում մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ենթակա էին միայն քաղաքացիաիրավական պաշտպանության, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ: Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:

Քննարկված օրինագծերն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter