HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատազրկում՝ առանց բավարար իրավական հիմքերի. 2 դատախազի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի և հունիսի 26-ի որոշումների հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնում և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Դատախազության հաղորդմամբ՝ կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատական գործով դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: 

«Մասնավորապես` 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի պահանջների խախտման արդյունքում՝ առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ է նշանակվել:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 19-ին և հուլիսի 20-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումներով՝ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դրանցում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի երկու դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 21-ի հրամաններով՝ դատախազների նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter