HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղվանից Արցախում կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 25-ից Արցախում կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը։

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»,-նշված է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ Արցախպրեսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter