Ադրբեջանցիները հեռախոսազանգերի միջոցով Արցախում ապատեղեկատվություն են տարածում․ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ հուլիսի 24-ին ԱՀ քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժինը։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվության, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության:
Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել