HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկիին: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների շրջանակին առանցքող մի շարք հարցեր»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter