HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրել է ԵԽ-ի և ՀՀ միջև համագործակցության փորձը

Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին: Այս մասին հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։  

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 2010 (4) հանձնարարականին, ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության ԵԽ երկրների փորձին, Օմբուդսմանական ինստիտուտների դերին և այլն։ 

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ ելույթով է հանդես եկել՝  միջազգային գործընկերներին ներկայացնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և այդ մանդատի ներքո Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:  

Առանձին անդրադարձ է կատարվել  Պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությանը և արձանագրված կոնկրետ արդյունքներին: 

«Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ Հայաստանն առաջին պետությունն է, որտեղ 2016 թվականից մեկնարկել է Եվրոպայի խորհրդի՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված ծրագրերը»,-նշել է Ա. Եղոյանը: 

Պաշտպանի ներկայացուցիչն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության և հաստատության կարողությունները զարգացնելուն միտված ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter