HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը»․ Արցախի ԱԺ նախագահ

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։

Օրակարգում ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձն էր:

Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին ելույթով նախ դիմել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Անդրադառնալով  Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ խորհրդարանի ղեկավարը շեշտել է.«Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև: Վտանգված է  մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը:

Հայի այս տեսակը՝ խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդ է, որ միշտ իր կյանքը կառուցել է քրտնաջան աշխատանքով, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մղումով»:

Արթուր Թովմասյանը համոզված է՝ միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան:

Ազգային ժողովի ուղերձի տեքստը ներկայացրել է ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: ԱՀ Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում  տեղակայված  խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Դիմելով միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների, ԱՀ խորհրդարանը կոչ է անում հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի  կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

Ազգային ժողովի ուղերձը գլխադասային հանձնաժողովի կողմից արժանացել  էր դրական եզրակացության: Այն ընդունվել է 31 կողմ ձայնով:

Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Նելա Գրիգորյանը, որն իր ելույթում սթափության կոչ է անում հայաստանյան իշխանություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter