HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ջոնի Կումարին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Խաղաղ Դոնի փողոց) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

  • խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,
  • պատերի պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
  • սննդամթերք պարունակող տարածքում առկա աշխատանքային սեղանի մակերևույթը չի պահվում նորոգ վիճակում, պատրաստված չէ հեշտությամբ մաքրվող ու հարթ նյութերից,
  • սահմանված չէ միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, դրանք չեն իրականացվում,
  • առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter