Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, որն ավարտում է իր լիազորությունները Հայաստանում:
«Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Պաոլո Սպանտիգատիին Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում կատարված աշխատանքի և ձևավորված կառուցողական համագործակցության համար, ինչպես նաև շնորհավորել Դոն Լամբերտին նշանակման կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել Բանկի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավոր ուղղություններին: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված ռազմավարական բարեփոխումները, ինչպես նաև կարևորել ԱԶԲ համագործակցությունը մասնավոր ոլորտի հետ»,- ասված է հանդիպման մասին կառավարության հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել