HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ

Հուլիսի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները: Նախարար Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter