HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը շվեյցարահայ գործարարի հետ քննարկել է Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վերջիններս վարչապետին են ներկայացրել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

«Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել Կառավարության աջակցությունը՝ ծրագիրն արդյունավետ կերպով կյանքի կոչելու գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Կադրային բազայի համալրման նպատակով էլ նախաձեռնվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչի արդյունքում էականորեն բարձրացվում են նաև աշխատավարձերը, միաժամանակ սկսվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները: Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի հիմնումը վարչապետը կարևորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter