HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը:

Երևան քաղաքում

Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter