HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազանջատումներ հուլիսի 19-ին

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 21-ից 57 առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների, Րաֆֆու, Նոյեմբերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էվոյան, Զորավար Անդրանիկի, Թումանյան փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter