
Ինչո՞ւ է վարչապետը հրաժարվում իր եկամուտներից
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «կեղծ թվերի վրա» հիմնված մեղադրանք է, թե իր եկամուտները ճգնաժամի տարիներին կտրուկ ավելացել է: Վարչապետի հայտարարությունը ուղղված էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս երեկ խորհրդարանում հրապարակել էր Տիգրան Սարգսյանի եկամուտները:
«Այս դահլիճում հնչեց կեղծ թվերի վրա երկրորդ մեղադրանքը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը ճգնաժամի տարիներին իր անձնական հարստությունը կտրուկ ավելացրել է: Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ես կարծում եմ, որ հետապնդում է մեկ նպատակ` վերջին տարիների ընթացքում նպատակադրված կերպով զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին` զերծ մնալ այդ մոտեցումից, այս ամբիոնը չօգտագործել որեւէ մեկին անձնապես վիրավորելու, հաշվեհարդար տեսնելու, զրպարտելու, վարկաբեկելու համար: Դա վայել չէ հայ մարդուն եւ այդ ճանապարհը վտանգավոր է»,-ասել է վարչապետը:
Քանի որ վարչապետի գույքի եւ եկամուտների հայտարարագրերին անդրադարձել է նաեւ «Հետքը», ուստի հրապարակում ենք Տիգրան Սարգսյանի 2009 եւ 2011թվականների գույքի ու եկամուտների հայտարաագրերի ֆինանսական մասին վերաբերող էջերի պատճենները:
Նշենք, որ 2009թ. վարչապետի եկամուտների հայտարարագրերից հրապարակման ենթակա տվյալները տրամադրել է Պետեկամուտների կոմիտեն, իսկ 2011-ինը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Պաշտոնատար անձի 2009 թվականի գույքի և եկամուտների
հայտարարագրում ներառված տվյալների վերաբերյալ
1. |
Պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը |
Սարգսյան Տիգրան Սուրիկի |
|||||
2. |
Պաշտոնատար անձի աշխատանքի վայրը, պաշտոնը |
ՀՀ Վարչապետ |
|||||
3. Անշարժ գույքը |
|||||||
NN ը/կ |
Տարվա ընթացքում ձեռքբերված անշարժ գույքի տեսակը |
Տարվա ընթացքում օտարված անշարժ գույքի տեսակը |
|||||
1. |
2. |
3. |
|||||
3.1 |
|
|
|||||
3.2 |
|
|
|||||
3.3 |
|
|
|||||
3.4 |
|
|
|||||
3.5 |
|
|
|||||
4. Շարժական գույքը |
|||||||
NN ը/կ |
Տարվա ընթացքում ձեռքբերված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը |
Տարվա ընթացքում օտարված շարժական •ույքի տեսակը, սերիան, մակնիշը |
|||||
1. |
2. |
3. |
|||||
4.1 |
|
|
|||||
4.2 |
|
|
|||||
4.3 |
|
|
|||||
5. Եկամուտները |
|||||||
Գույքով |
Արտարժույթով |
ՀՀ դրամով |
|||||
գումարը |
ԻՍՕ -ի կոդը |
||||||
1. |
2. |
3. |
4. |
||||
|
22 116 |
USD |
17 247 707 |
||||
2011 թվականի հայտարարագրից
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել