HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքատեղի «Արտաշատ» հուշարձանի տարածքից օտարված և սեփականաշորհված հողամասերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Արարատի մարզի Լուսառատ համայնքում գտնվող քաղաքատեղի «Արտաշատ» հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից 2006 թ. օտարված և սեփականաշորհված 6,0 հեկտար մակերեսով հողամասերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ (ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 841-Ն որոշում)

ԿԳՄՍ լրատվականի հաղորդմամբ՝ Կառավարության նոր որոշումը նպաստելու է պատմական մայրաքաղաքի տարածքի միավորմանը՝ հնարավորություն տալով այն օգտագործել իր սկզբնական և մշակութային նշանակությամբ: Կապահովվեն պատմական մայրաքաղաքի գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով օգտագործումը, հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը։

Ներկայում ընթանում են միջոցառումներ՝ տարածքի գնահատման և փոխհատուցման համար տրամադրվելիք գումարների ճշտման ուղղությամբ: Այս գործընթացից հետո հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը՝ հանրության գերակա շահ ճանաչված հատվածները ևս արգելոցի սահմաններում ընդգրկելու համար: 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության  2023 թվականի մարտի 30-ի N 418-Ն որոշմամբ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը: Պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցն ընդգրկում է 5.85195 հա տարածք:

Արգելոցի տարածքն ամբողջացնելու համար իրականացվում են նաև այլ աշխատանքներ, մասնավորապես՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով չափագրվում է քաղաքատեղի «Արտաշատ» մայրաքաղաք-հնավայրի ամբողջ տարածքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter