HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Մարգարյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ 

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Սարգիս Մարգարյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Սարգիս Ղազարի Մարգարյանի կենսագրությունը

Ծնվել է 1990 թվականի օգոստոսի 25-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:
2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն

VIII-X.2010 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
2010-2011թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ 

2011-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ, 1-ին բաժանմունքի քննիչ, ապա՝ 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ

2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ
2017-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ

2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ

II-IV.2019թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ

2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ

2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter