HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է արգելված իրերով փաթեթ

Հուլիսի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողի կողմից ահազանգ ստանալով արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, կատարել են տեղազննություն: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Արդյունքում, բաղնիքի մասնաշենքի հարակից խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որին ամրացված են եղել պարան և կրակայրիչի լուսարձակ: 

Փաթեթում առկա են եղել 1 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված, 5 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 2 լիցքավորման լար և 1 լիցքավորիչ: 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- նշված է հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter