Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի հավաստագրման համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը:
ԿԳՄՍ լրատվականի փոխանցմամբ՝ նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն: Դրանք են՝
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
- «Էդիթ Պրինտ» ՍՊԸ
- «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
- «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ
- «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ
- «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ
- Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
- «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպություն
- «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Կից՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների հայտարարությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել