HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական քննարկումներ են եղել

Հուլիսի 17-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը՝ հաշվի առնելով երկկողմ բարձրաստիճան այցերը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Քննարկվել է հարաբերությունների հետևողական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հատուկ կարևորվել է քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ոլորտներում փոխգործակցությունը:

Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

Մաթիաս Լյութենբերգին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,-նշված է հաղորդագրւթյունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter