HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը 5 մեդալ ունի

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: 

Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, իսկ բրոնզե մեդալների՝ ԱՇահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սաներ Արեգ Բարսեղյանը, Մարիա Առաքելյանը,  Վյաչեսլավ Պետրոսյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը։ 

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանը և Հրանտ Թոփչյանը։

Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով։

Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 52-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի»,-նշված է հաղորդագրությունում։

Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter