HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում հայտնաբերվել է քաղաքացու դի

Հուլիսի 16-ին՝ ժամը 13:15-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում՝ լճում, նկատվում են ռետինե նավակ և քաղաքացի։

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական խումբը:

Ջրասուզակները «Ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերի հետ վերջինիս դուրս բերել ափ․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Լ․ Ղ․-ի (ծնված 1939 թ․) մահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter