
ԱԺ նախագահը ուրախությունից շփոթվեց. «Հակոբյան Ռուբիկի հեռախոսը միացրեք»
Քիչ առաջ Ազգային ժողովը 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ծրագիրը: Դեմ էին քվեարկել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:
Ծափողջույնների ներքո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կառավարությանը, իսկ պատգամավորներից շատերը, իրենց գործունեությունը համարելով ավարտված, աղմուկ-աղաղակով վեր կացան տեղից ու լքեցին դահլիճը, մինչդեռ կառավարության ներկայացրած օրակարգով գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:
«Խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Հնարավորություն տվեք աշխատելու»,-պատգամավորներին հորդորում էր Հովիկ Աբրահամյանը:
Դրանից հետո արտահերթ նստաշրջանը սկսելու համար հայտարարվեց գրանցում եւ վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Հավանաբար Հովիկ Աբրահամյանն այնքան էր ուրախացել կառավարության ծրագրի ընդունման փաստով, որ խոսափողը շփոթեց հեռախոսի հետ. «Հակոբյան Ռուբիկի հեռախոսը միացրեք»:
Մեկնաբանել