Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. ԱՀ ՊՆ
Հուլիսի 14- ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել