HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ին և 15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ին և 17-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ին և 15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter