«Ժառանգություն» կուսակցությունը միանում է ժողովրդական շարժմանը
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ միանում է Արցախի ապաշրջափակման այսօրվանից մեկնարկած համաժողովրդական շարժմանը։ Հայտարարությունը՝ ստորև․
««Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական և կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը։
«Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը և իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական և մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված համազգային գործընթացին։
«Ժառանգությունը» միանում է։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան, կուսակցության հիմնադիր նախագահ
Անդրանիկ Գրիգորյան, կուսակցության վարչության նախագահ
14 հուլիսի 2023, Երևան»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել