HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 12-ին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ, պետքարտուղարը ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին և բանակցություններում ստեղծարարության, ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին:

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն դրական դինամիկն տեւական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանակցություններում»,- ասված է պետդեպարտամենքի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter