HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի իշխանությունն արձագանքել է բողոքի ակցիայի մասնակիցների կոչին

Այսօր` հուլիսի 12-ին, Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` վերջինս նախ պատասխանել է հավաքի  մասնակիցներին հուզող հարցերին,  այնուհետև նրա ուղեկցությամբ  նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո պետնախարարը կրկին հանդիպել է հավաքված հանրության հետ եւ հայտարարել, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջել ժողովրդի պահանջներին։

«Քննարկման արդյունքում երկրի նախագահի կողմից ներկայացվեց, որ հուլիսի 14-ին և 15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքը ապաշրջափակելու և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններին լուծում տալու վերաբերյալ։

Բոլորս հասկանում ենք, որ եթե այդ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բոլորս միասնաբար առանց տարբերակման մասնակցելու ենք այդ շարժմանը։ Պետական աշխատողներն ինչ-որ տեղ զսպվածություն են ցուցաբերում, բայց այս դեպքում պետական ծառայող, ոչ պետական ծառայող չի լինելու»,- ներկայացրել է պետական նախարարը։

Շարժման նախաձեռնողները շնորհակալություն են հայտնել իշխանություններին արագ արձագանքելու համար, եւ նրանց կողմից որոշում է կայացվել սպասել եռակողմ հանդիպման արդյունքներին: Նշվել է, որ առաջիկա անելիքների մասին նախապես կհայտարարվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter