HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Երևանում հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի և 17-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter