HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուխարեստում տեղի ունեցավ Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքի շնորհանդեսը

Այսօր ռումինական Bookfest 2011 գրքի տոնավաճառի շրջանակներում, Բուխարեստի Romexpo-ի հրատարակչությունների սրահում կայացավ ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքի ներկայացումը (Vartan Arachelian, Siruni-Odiseea unui proscris, Editura Niculescu, Bucuresti): Ռումինահայ նշանավոր մտավորական Հակոբ Սիրունու կյանքին եւ գործունեությանը նվիրված այդ աշխատության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծուհի Անա Բլանդիանան, դեսպան Համլետ Գասպարյանը եւ Զարեհ վրդ. Պարոնյանը:

Հայաստանի դեսպանը հույս հայտնեց, որ այս աշխատությունը, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգությունն ու հարուստ արխիվային փաստաթղթերը, կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը:

Երիտասարդ տարիներին Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ «Նավասարդ» տարեգրքի հրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանում է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալում է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն' այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter