HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ նախագահի հրամանով քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից  

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՔԿ տարածքային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

ՔԿ փոխանցմամբ՝ ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դրսևորելով անգործություն, ինչով պարբերաբար և կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:

«Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter