HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ որոշվել է հաջորդ շաբաթ մեկնարկել Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը: Հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:

2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Ծրագրի առաջին փուլում կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ավարտվել են: Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ,  124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է: 

Խցանումները մեղմելու նպատակով Մյասնիկյան պողոտայում դիտարկվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել: Առավոտյան և երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի:

Երևանում, օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ, առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների խնդիր: Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ներդրումային ծրագրերով Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ, 101 բազմաբնակարան շենքում էլ կփոխարինվի 17.2 կմ մալուխ:

«Նորակառույցներում, վստահաբար, գազամատակարարման ու ջրամատակարարման մեծ խնդիրներ են եղել և, կարելի է ասել՝ այս տարի այդ աշխատանքների գերակշիռ մասը կարող ենք ավարտված համարել: Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում, երթևեկության մեջ և, հետևապես, նվազագույնը, որ կարող ենք անել, պատշաճ կահավորելն է և հետևելը, որ այդ կահավորումը լինի չափորոշիչներին համապատասխան: Երևանցիներն արժանի են ավելի լավ վերաբերմունքի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:     

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների երկրորդ փուլը ևս ավարտվել է, մինչև տարեվերջ կավարտվի նաև նախագծման երրորդ փուլը, ինչն էլ հնարավորություն կտա հաջորդ տարվանից սկսել շինարարությունը: Միջնաժամկետ ծախսային ծրագրում, ի դեպ, շինարարական աշխատանքների համար նախատեսված է 4 մլրդ դրամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter