HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրանջատումներ հուլիսի 10-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-18:00-ն, դադարեցվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ին՝ ժամը 09:30-15:00-ն, դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան փողոցի, Շինարարներ թաղամասի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 9-ին՝ ժամը 18:30-ից մինչև հուլիսի 10-ը 18:00-ն, դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի  Վարդանանց 2-5, 6-16 շենքերի, Վարդանանց 2 նրբանցքի, Հանրապետության 62 շենքի ջրամատակարարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter