Հրդեհ Գորիս քաղաքի աղբավայրում
Հուլիսի 10-ին, ժամը 07։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի աղբավայրում:
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ աղբավայրի կենտրոնական հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է աղբ։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն և հովացման աշխատանքներ. հրդեհի տարածման վտանգ չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել